Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

03 Մայիս, 2021 15:26
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լուսինե Գասպարյանին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Լուսինե Գասպարյանի դիմումը`

1. Լուսինե Սեյրանի Գասպարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ3-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։

2. Լուսինե Սեյրանի Գասպարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին։

3. Լուսինե Սեյրանի Գասպարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին