Կարևոր իրադարձություններ

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին․ Րաֆֆի Հովհաննիսյան

03 Մայիս, 2021 10:24
Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Նարինե Դիլբարյանի հրաժարականի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:

Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:

Res ipsa loquitur.

 

 

Լրահոս

Դիտել ավելին