Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանը և Տաջիկստանն ավարտել են զորքերի հետքաշումը սահմանից

03 Մայիս, 2021 10:11
Ղրղզստանը և Տաջիկստանն ավարտել են զորքերի հետքաշումը սահմանից

Բիշքեկն ու Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց ստորաբաժանումները հետ կանչելու գործընթացը: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Կողմերն ավարտել են պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի և միջոցների հետքաշումն իրենց տարածքների խորքը», - ասվում է հաղորդագրության մեջ: Համատեղ հանձնաժողովը, որում ընդգրկված են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչներ, շարունակում է զննել այն տարածքը, որի վրա նախկինում տեղակայված էին զորամասեր և ռազմական տեխնիկա:

Սահմանին և դրան հարող տարածքներում իրավիճակը ներկայումս «կայուն» է, անցած գիշերվա ընթացքում «միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին