Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման շուրջ աշխատանքների ակտիվացման մտադրության մասին

02 Մայիս, 2021 23:05
Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման շուրջ աշխատանքների ակտիվացման մտադրության մասին

Բաքուն հույս ունի, որ ամռան ամիսներին կմեծացնի Մոսկվայի հետ աշխատանքների ակտիվությունը ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման հարցի շուրջ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Հուսով ենք, որ այս տարի ամռան ամիսներին կմեծացնենք ակտիվությունն այդ ուղղությամբ»,- ասել է Խալաֆովը:

 

Լրահոս

Դիտել ավելին