Կարևոր իրադարձություններ

Բարեկամության էստակադայի մոտ ավտոբուսը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, ով մահացել է

02 Մայիս, 2021 16:56
Բարեկամության էստակադայի մոտ ավտոբուսը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, ով մահացել է

Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն  ժամանել է շտապօգնության բժիշկների  011 հերթապահ խումբը և բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոբուսը,  որը սպասարկում է Երևան-Աբովյան թիվ 259 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին