Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

02 Մայիս, 2021 15:12
ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1,000,000 դոլար է տրամադրում Հայաստանին՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։
 
Այդպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դարձավ ավելի քան 11 միլիոն դոլար։
 
ԱՄՆ ՄԶԳ-ն այդ ֆինանսական միջոցները հատկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի:
 
Պատվաստումների համաշխարհային այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը հորդորում է պատվաստվել՝ պաշտպանելով քեզ, քո ընտանիքին և քո շրջապատին։
 

Լրահոս

Դիտել ավելին