Կարևոր իրադարձություններ

Միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ. ՊՆ-ն՝ Սյունիքում հայ և ադրբեջանցի զինծառայողների վեճի մասին

02 Մայիս, 2021 13:11
Միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ. ՊՆ-ն՝ Սյունիքում հայ և ադրբեջանցի զինծառայողների վեճի մասին

Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ հայ ու ադրբեջանցի զինծառայողները Սյունիքում միմյանց հետ վիճում են ու քաշքշում միմյանց: Ըստ էության՝ պատճառն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են առաջանալ հայկական դիրքերի ուղությամբ, իսկ հայկական կողմի զինծառայողները արգելում են և պահանջում հետ գնալ:

Factor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ-ից, որտեղից ի պատասխան ասել են, որ միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, ամեն ինչ արդեն հարթվել է և իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին