Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

02 Մայիս, 2021 12:56
Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կառավարությունը ապրիլի 30-ին գրավոր քվեարկությամբ հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները:

Որոշման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանը ընտրված ռեկտորի կողմից:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 1 մասնաշենքի 1301 դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստ՝ նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգային առաջին հարցն էր ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի քվեարկության երկրորդ փուլի անցկացումը։ Նիստին մասնակցում էին Խորհրդի 32 անդամներից 23-ը:

Վարդանյանը փակ, գաղտնի քվեարկությամբ 17 ձայն է ստացել։

 

Լրահոս

Դիտել ավելին