Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Կապանում և Գորիսում մառախուղ է

01 Մայիս, 2021 23:40
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Կապանում և Գորիսում մառախուղ է

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 280 կուտակված բեռնատար։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին