Կարևոր իրադարձություններ

Իրաքի խորհրդարանականներն այցելեցին Մատենադարան և Կապույտ մզկիթ

01 Մայիս, 2021 18:47
Իրաքի խորհրդարանականներն այցելեցին Մատենադարան և Կապույտ մզկիթ

Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի եւ պատգամավոր  Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Հյուրերը ծանոթացան բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը:

Նույն օրը պատվիրակության անդամներն այցելեցին Կապույտ մզկիթ:

 

Լրահոս

Դիտել ավելին