Կարևոր իրադարձություններ

Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում․ խոսնակը՝ «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահի հայտարարության մասին

01 Մայիս, 2021 17:41
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում․ խոսնակը՝ «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահի հայտարարության մասին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»:

Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում:
 
Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից:
 
Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երեւանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերեւույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:
Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը»:

 

Լրահոս

Դիտել ավելին