Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան

01 Մայիս, 2021 16:43
Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան

Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը լրագրողների այն հարցին թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը ասաց, որ կարել է նաև այդպես ասել․

«Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հարցում կոնսենսուս չի եղել, Հայաստանը չի համաձայնել, այդ պատճառով էլ այդ երկրի ներկայացուցիչը չի մասնակցել Կազանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարակաան խորհրդի նիստերին»:

Մհեր Գրիգորյանի խոսքով` ԵԱՏՄ խորհրդի նիստին երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում, այդ հարցում համաձայնություն չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը նիստին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին