Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ, որ ճիշտ կազմակերպված և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կհասնի նոր վերելքների. Քերոբյան

01 Մայիս, 2021 14:41
Համոզված եմ, որ ճիշտ կազմակերպված և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կհասնի նոր վերելքների. Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ:
 
«Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է մշտապես գտնվի մեր պետության ուշադրության կենտրոնում: Մեր առաջնահերթությունների թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում յուրաքանչյուրին հայրենի հողի վրա աշխատելու և նյութական ու մշակութային արժեքներ ստեղծելու հնարավորության ընձեռնումը:
 
Աշխատասիրությունը հայի գենի մեջ է։ Նույնիսկ մեր լեզվամտածողությունն է խոսում այդ մասին։ «Աշխատել» և «աշխարհ»՝ երկու բառ, որ առաջին հայացքից կարող է թվալ՝ առանձնապես չեն խաչվում իրենց իմաստներով։ Սակայն, համաձայն այդ բառերի ստուգաբանության, «աշխարհ» նշանակում է արարում, «աշխատել»՝ արարել։ Աշխատանքն ու աշխատելու միջոցով արարելն ու աշխարհը ծաղկեցնել են բնորոշում մեզ։
 
Համոզված եմ, որ ճիշտ կազմակերպված և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կհասնի նոր վերելքների, և օգտագործելով առկա տնտեսական ողջ ներուժը՝ մեր երկիրը արագորեն կհամալրի աշխարհի զարգացած երկրների շարքը:
 
Շնորհավորում եմ բոլորիս աշխատավորների տոնի կապակցությամբ»,- ասված է նախարարի պաշտոնակատարի ուղերձում:
 

Լրահոս

Դիտել ավելին