Կարևոր իրադարձություններ

Մեր ժամանակի հերոսը կա ու կլինի աշխատող և բարիք ստեղծող մարդը. Ռոմանոս Պետրոսյան

01 Մայիս, 2021 13:31
Մեր ժամանակի հերոսը կա ու կլինի աշխատող և բարիք ստեղծող մարդը. Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։
 
Ազնիվ, արդար ու նվիրված աշխատանքը, աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ մոտեցումը, մեր հայրենիքի կայուն զարգացման, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի գլխավոր երաշխիքներն են։ Մեր ժամանակի հերոսը կա ու կլինի աշխատող և բարիք ստեղծող մարդը։
 
Մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել արդար ու ազնիվ աշխատանքի միջոցով մեր երկիրը ոտքի կանգնեցնելու ու հզորացման ուղիով տանելու ճանապարհը։
 
Ի գո՛րծ, նոր գաղափարներով ու խիզախումներով՝ հանուն մեր ընտանիքների և մեր երկրի բարօր ապագայի»։
 

Լրահոս

Դիտել ավելին