Կարևոր իրադարձություններ

Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր

01 Մայիս, 2021 10:28
Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:

Ավելի ուշ՝ 1889 թվականին, Փարիզի Կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի:

20-րդ դարասկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։

Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

 

Լրահոս

Դիտել ավելին