Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` Արցախում իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար

01 Մայիս, 2021 09:17
Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` Արցախում իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար

«Հետքը» զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ։

Պրն Դեսպան, ապրիլի 26-ին տեղի է ունեցել Մակրոն-Պուտին հեռախոսազրույց, ըստ պաշտոնական Կրեմլի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ է եղել զրույցը։ Վերջին օրերին Արցախում ադրբեջանական ուժերը դիրքեր են տեղաշարժում, կրակում են Ստեփանակերտի եւ հարակից գյուղերի բնակելի տների վրա։ Արդյո՞ք քննարկվել են այս միջադեպերը, եւ ինչպե՞ս կարող է Ֆրանսիան ազդել՝ կանխելու նման զարգացումները, որոնք ահ ու սարսափի մեջ են պահում բնակչությանը։

Հանրապետության նախագահը երկուշաբթի ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն:

Պատերազմի ժամանակ Մինսկի խումբը շատ պասիվ էր։ Ինչո՞վ եք բացատրում այդ պասիվությունը։ Չեք կարծու՞մ, որ եթե Մինսկի խումբն ավելի ակտիվ դերակատարություն ունենար, պատերազմի ելքն այլ կարող էր լինել։

Պետք է հիշել, որ Մինսկի խումբն ամենից առաջ միջնորդության հարթակ է, որը ծառայում է կողմերին: Հակամարտության ընթացքում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները (Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ) շարունակաբար մոբիլիզացված են եղել: Նրանք աշխատել են երեք հաջորդական հրադադար կնքելու ուղղությամբ, որոնց պահպանումը հնարավորություն կտար կրճատել ռազմական գործողությունները և փրկել մարդկային կյանքեր:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին