Կարևոր իրադարձություններ

Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

01 Մայիս, 2021 00:12
Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարեւանությամբ, այսօր՝ ապրիլի 30-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, բախվել են Infiniti, Mercedes եւ 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով  3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին