Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ ուժերի աջակցությամբ

30 Ապրիլ, 2021 21:12
Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ ուժերի աջակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և այդ զրույցի ընթացքում հայտարարել է, որ 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին աջակցել են դրսի ուժերը:

«Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է՝ բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ: Նախ, մեր դաշնակիցները և գործընկերները ընդհանրապես, կարծում եմ, որ երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու:

Տարբերակներից մեկն այն է, երբ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձին, քաղաքական ուժին: Սա՝ մի տարբերակ: Երկրորդ տարբերակն այն է, որ այդ երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում: Եվ երրորդ տարբերակն այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին, անհատներին և այլն»,-ասել է Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին