Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը

30 Ապրիլ, 2021 20:10
Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը քննարկել են երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել Է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС գործակալությունը:

«Պետությունների ղեկավարները քննարկել են ղրղըզ-տաջիկական պետական սահմանին իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի համար անհրաժեշտ շուտափույթ քայլերը։ Ժապարովն առանձնակի շեշտել է, որ ղրղզական կողմը վճռական է՝ լուծել միջպետական հարցերը երկխոսության ճանապարհով և կայուն իրավիճակ պահպանել ղրղըզ-տաջիկական պետական սահմանի հատվածում»,- ասված է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ նախագահները նաև որոշել են մայիսին անձնական հանդիպում անցկացնել: «Պետությունների ղեկավարները պայմանավորվել են ստեղծված իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով եւ ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին Դուշանբե քաղաքում առկա հանդիպում անցկացնել», - նշում է մամուլի ծառայությունը:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևել են ավելի քան 6 ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 40 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման շուրջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին