Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գյուղատնտեսությանը երբևէ նման ուշադրություն չի դարձվել. պատգամավոր

30 Ապրիլ, 2021 19:18
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Հայաստանում գյուղատնտեսությանը երբևէ նման ուշադրություն չի դարձվել. պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդող 3 տարիների ընթացքում բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել գյուղատնտեսության ոլորտում,վստահորեն կարելի է արձանագրել, որ Հայաստանում գյուղատնտեսությանը երբևէ նման ուշադրություն չի դարձվել։

Գործողության մեջ են դրվել բազմաթիվ նոր ծրագրեր, իսկ գործող ծրագրերում իրականացվել են մի շարք էական բարելավումներ։

Համառոտ մի քանիսի մասին

գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 764 շահառուի տրամադրվել է 1187 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ տրոկտոր, կոմբայն և այլն,

գործարկվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը,

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 191,5 մլն դրամի փոխհատուցում, որի արդյունքում շահագործման է հանձնվել 13 անասնաշենք,

տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 909 մլն ՀՀ դրամի աջակցություն,

ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 309․9 մլն ՀՀ դրամի աջակցություն,

իրականացվել են գարնանացան և աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակացության ծրագրեր,

«Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետության կողմից տրամադրվել է 59,5 մլն դրամ,

ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որի շրջանակներում արդեն իսկ կնքվել է 3370 ապահովագրության պայմանագիր,

պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ծավալները 2018թ-ի համեմատությամբ ավելացել են շուրջ 76%-ով։

Այս ամենին զուգահեռ ակտիվ աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքների ենթակառուցվածքների, ոռոգման համակարգերի ստեղծման և արդիականացման ուղությամբ։

Ընթացքում բազմաթիվ այլ ծրագրեր կան, որոնք 2021 թվականի համար ավելի լավ արդյունքներ են խոստանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին