Կարևոր իրադարձություններ

Մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00-ը, Երևան-Մեղրի հայ-իրանական սահման ճանապարհի 24-րդ կմ-ի 2-րդ և 3-րդ գոտիները կփակվեն. ՏԿԵՆ

30 Ապրիլ, 2021 19:08
Մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00-ը, Երևան-Մեղրի հայ-իրանական սահման ճանապարհի 24-րդ կմ-ի 2-րդ և 3-րդ գոտիները կփակվեն. ՏԿԵՆ

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00, «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են, իսկ երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով»,- նշված է հաղորդագրությունում։

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին