Կարևոր իրադարձություններ

Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ գոտով

30 Ապրիլ, 2021 17:35
Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ գոտով

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին հայտնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարությունը։

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

 

Նախարարությունը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին