Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

121 միլիոն դրամի ներդրում Ջրվեժ համայնքում

30 Ապրիլ, 2021 16:29
121 միլիոն դրամի ներդրում Ջրվեժ համայնքում

Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը երեք հատ աղբատար մեքենա է ստացել, յուրաքանչյուրի արժողությունը` 34 միլիոն դրամ:

Աղբատարները համայնքին տրամադրվել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ Կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։

Ջրվեժում նույն ծրագրով սա առաջին ներդրումը չէ։ Համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման, 58-ը՝ 360 լիտր, 66-ը՝ 606 լիտր և 146-ը` 770 լիտր տարողությամբ։ Աղբամանների ձեռքբերման և մատակարարման համար ներդրվել է 19 միլիոն 156 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ` Ջրվեժում արդեն ներդրվել  է 121 մլն 156 հազար դրամ։ Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջիկայում համայնք կմատակարարվի նաև մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ 40 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ։

Լրահոս

Դիտել ավելին