Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի թաղապետը հերքել է իր մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին լուրերը

30 Ապրիլ, 2021 15:59
Շենգավիթի թաղապետը հերքել է իր մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին լուրերը

Սկանդալներում հայտնվող Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի շուրջ նորանոր միջադեպերը չեն դադարում։ Բանն այն է, ըստ մեր տեղեկությունների, Մկրտչյանի ծառայողական մեքենայի վրա առկա կրակոցների հետքերի մասին հաղորդում է ներկայացվել, որով զբաղվում է Քննչական կոմիտեն։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Աղբյուրը կապ է հաստատել պաշտոնյայի հետ` հասկանալու համար, թե այդ ինչ պատմություն է։

Վերջինս հերքել է մեքենայի վրա կրակոցների հետքերի առկայությունը։ Մինչդեռ քննչական մարմնում ավելի ազնիվ գտնվեցին` ներկայացնելով գործը։

Ըստ քննչական կոմիտեի պարզաբանման` ահազանգ է եղել, որ թաղապետը եղել է իր սեփական տան բակում, կրակոցներ են հնչել, որոնցից մի քանիսը` թաղապետի մեքենայի դռան ուղղությամբ: «Նախնական եզրակացությամբ` այդ ահազանգը հերքվել է, զննությամբ հետքեր չեն հայտնաբերվել, մարդիկ կրակոցներ էլ չեն լսել»։

 

Լրահոս

Դիտել ավելին