Կարևոր իրադարձություններ

Ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 2294 քաղաքացի. առողջապահության նախարարի տեղակալը թվեր է հրապարակել

30 Ապրիլ, 2021 15:14
Հեղինակ՝ Գևորգ Սիմոնյան
Ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 2294 քաղաքացի. առողջապահության նախարարի տեղակալը թվեր է հրապարակել
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահի դրությամբ:
 
«Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝
 
ծանր - 962,
 
ծայրահեղ ծանր - 233,
 
թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։
 
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:
 
Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սիմոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին