Կարևոր իրադարձություններ

COVID-19 սպասարկող ԲԿ-ներից մեկի 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

30 Ապրիլ, 2021 14:27
COVID-19 սպասարկող ԲԿ-ներից մեկի 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել:
77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից:

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:

Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության:

Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտներոը, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

 

Լրահոս

Դիտել ավելին