Կարևոր իրադարձություններ

Դատախազությունն արձանագրել է մեկ տարվա ընթացքում հանցավորության նվազում

30 Ապրիլ, 2021 13:40
Դատախազությունն արձանագրել է մեկ տարվա ընթացքում հանցավորության նվազում

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ունեցել ենք հանցավորության նվազում 382 դեպքով․

«Դրական դինամիկայի առումով ամենակարևոր ձեռքբերումը, որ ունեցել ենք, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումն է: Վերջին 10 և ավելի տարիների ընթացքում մեր երկրում ճիշտ հակառակ պատկերն ենք ունեցել: Առավել անհանգստացնողն այն էր, որ աճ էինք արձանագրում հատկապես բնակարանային գողությունների հետ կապված դեպքերում»,- նշեց Դավթյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին