Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

30 Ապրիլ, 2021 13:25
Արարատի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

Արարատի մարզում, ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած ԳԱԶ 2705 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 309 կմ-ում՝ Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Կամո Գ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Ասատուր Փ-ն, 46-ամյա Արծվիկ Փ-ն և Սյունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Էլինա Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Դիտել ավելին