Կարևոր իրադարձություններ

Կշրջանցի՞ արդյոք ԱՄՆ-ը 907-րդ բանաձևը. «Հայաստանի Հանրապետություն»

30 Ապրիլ, 2021 09:27
Կշրջանցի՞ արդյոք ԱՄՆ-ը 907-րդ բանաձևը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցը հակամարտության կողմերի միջեւ հավասարությունը պահելու առաջնային նպատակ ունի, առավել եւս, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահներից է եւ, կարգավիճակից ելնելով, պետք է անկողմնակալություն ցուցաբերի։ «Միացյալ նահանգները թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ թե՛ որպես գերտերություն նախատեսում է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով։ Այդ մասին Բայդենի քաղաքական թիմը հայտարարել էր, երբ վերջինս դեռ նախագահի թեկնածու էր»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթեթրի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղարը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել նաեւ ՀՀ վարչապետի հետ։

Միեւնույն ժամանակ ԱՄՆ նոր վարչակազմը չէր բացառել «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ փոփոխության կիրառումը։ «Այս ուղղությամբ մենք լրացուցիչ աշխատանք պետք է տանենք։ Չեմ բացառում, որ եթե այս տարի ակտիվ աշխատենք, ապա հաջորդ տարվա համար կունենանք ավելի լավ հնարավորություն 907 բանաձեւի հետ կապված»,- շեշտեց նա...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին