Կարևոր իրադարձություններ

Աննա Ջավախյանը դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները

29 Ապրիլ, 2021 22:36
Հեղինակ՝ Աննա Ջավախյան
Աննա Ջավախյանը դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները

Աննա Ջավախյանը դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները։ Այս մասին Աննա Ջավախյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի երևանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին