Կարևոր իրադարձություններ

Ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան շրջվել և հայտնվել է հին ճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է

29 Ապրիլ, 2021 22:17
Ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան շրջվել և հայտնվել է հին ճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցած վթարի հետեւանքով կա մեկ զոհ։

ԱԻՆ-ը նշում է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից (3 մետր բարձրություն) շրջվել և հայտնվել է հին ավտոճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին