Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը. Արայիկ Հարությունյան

29 Ապրիլ, 2021 21:37
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ՌԴ-ից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։ Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին