Կարևոր իրադարձություններ

2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

29 Ապրիլ, 2021 20:57
2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններստուգվել են անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։

Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով զորավարժության արդյունքները, խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին