Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

29 Ապրիլ, 2021 20:12
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ՊՆ կարիքների համար նախատեսված հողային ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նպատակով (կոդ՝ «Հողափոր սարքերի վարձակալություն` մեքենավարի հետ մեկտեղ») պահանջվում են բարձր արտադրողականության բուլդոզերներ (քաշը` ոչ պակաս 40տ, համալրված փխրեցուցիչով) և բարձր արտադրողականության էքսկավատորներ (քաշը` ոչ պակաս 27տ, համալրված օժանդակ սարքերով` հիդրոմուրճ, մատ):

Իրականացված աշխատանքների վարձատրումը կկատարվի ՀՀ օրենսդրությամբ (նորմատիվ ակտերի) սահմանված կարգով, ժամավճարով՝ ծախսված մոտոռեսուրսի համաձայն):

Շահագրգիռ կազմակերպությունները կամ անհատները 5 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցության հայտերը (գնային առաջարկների հետ) կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար երկուշաբթի-ուրբաթ օրերին, 09:00-ից մինչև 18:00-ն, կարող եք զանգահարել 010-294359 հեռախոսահամարով»:

 

Լրահոս

Դիտել ավելին