Կարևոր իրադարձություններ

Ղրղըզ սահմանապահները գրավել են Տաջիկստանի սահմանային կետը. կան վիրավորներ և զոհ

29 Ապրիլ, 2021 19:45
Ղրղըզ սահմանապահները գրավել են Տաջիկստանի սահմանային կետը. կան վիրավորներ և զոհ

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ղրղզստանի մեկ քաղաքացի: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:

Ղրղըզստանի սահմանապահները հայտնել են, որ հատուկ նշանակության ջոկատները գրավել են Տաջիկստանի սահմանային «Խոջա Ալլո» կետը, քանի որ տաջիկական կողմը կրակ է բացել ղրղըզական սահմանապահ կետի ուղղությամբ, որի հետևանքով դրանցից մեկը հրդեհվել է։ 

Ղրղզստանի պաշտոնական աղբյուրի հավաստմամբ՝ հրաձգությունը դեռևս շարունակվում է: Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիները հրկիզել են ղրղզական սահմանամերձ գյուղերից մեկի որոշ տներ, որտեղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին:

Կողմերը միմյանց մեղադրում են լարվածությունը սրելու համար:

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ղրղզական կողմից տուժել է 17, հրազենային վիրավորումից մահացել է մեկ մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին