Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյան

29 Ապրիլ, 2021 19:36
Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյան

Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Այս հայտարարությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արել է Կազանում, որտեղ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Գլխավորն այն է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիներն օրինականության ու իրենց կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան ընտրել նոր խորհրդարան», - շեշտել է Փաշինյանը Известия-ի թղթակցին տված հարցազրույցում:

Ի պատասխան հարցի՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ինքը տարաձայնություններ չունի և չի ունենա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և իր քաղաքական թիմի այլ անդամների հետ։ Փաշինյանը շեշտել է, որ ինքն ու Ավինյանը քաղաքական համախոհներ են:

Խոսելով ընտրություններից հետո Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը», - ընդգծել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին