Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

29 Ապրիլ, 2021 19:03
Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին