Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա

29 Ապրիլ, 2021 18:45
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում «ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած կոնկրետ նախաձեռնությունների մասին» օրեր առաջ արված հայտարարությունը: 

«Առայժմ սա ամենն է, ինչ կարող ենք ասել: Այս հարցով լրացուցիչ մեկնաբանություններ չեմ կարող տալ»,- ասել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին