Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով. ռուս պատգամավոր

29 Ապրիլ, 2021 18:05
Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով. ռուս պատգամավոր

ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեմ դատական հայցերով: Նման տեսակետ է  հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է РИА Новости գործակալությունը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով»,- հայտարարել է Լեոնիդ Սլուցկին:

Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»: Նա դա բացատրել է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ՝ ներառյալ Թուրքիայի կողմից С-400- ի գնումը։

«Ուստի, այո, սա (S-400) Բայդենի և Պետդեպարտամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմքի տարբերակներից մեկն է», – ասել է Սլուցկին:


 

Լրահոս

Դիտել ավելին