Կարևոր իրադարձություններ

Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ-ում իրավիճակի կարգավորումից և ողջույններ փոխանցել Պուտինից

29 Ապրիլ, 2021 17:21
Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ-ում իրավիճակի կարգավորումից և ողջույններ փոխանցել Պուտինից

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Կազանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ռուսաստանի վարչապետն առաջարկել է հանձնարարել Եվրասիական միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության մեծացման և փոխադարձ ներդրումների ավելացման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Միշուստինը նշել է, որ կորոնավիրուսը ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 10% -ով և կազմել շուրջ $ 2.3 միլիարդ դոլար:
 
«Իհարկե, այս իրավիճակը մեզ չի գոհացնում: Ես առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ առևտրաշրջանառության ավելացման, Հայաստանի հետ փոխադարձ ներդրումների ավելացման համար»,–ասել է Միշուստինը:

Միշուստինը Փաշինյանին ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

«Նախ և առաջ կցանկանայի Ձեզ փոխանցել ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից»,-ասել է ՌԴ վարչապետը։

Նա շեշտել է, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են երկարաժամկետ դաշնակցային ու ռազմավարական բնույթ:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:

«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,-ասել է Միշուստինը:

 

Լրահոս

Դիտել ավելին