Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու ամենակարևոր դրույթը. Նիկոլ Փաշինյան

29 Ապրիլ, 2021 16:45
Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու ամենակարևոր դրույթը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։ 

«Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը», - ասաց Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

«Բայց ես ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր հոդված ... Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների վերադարձին», - ասաց Փաշինյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այն ջանքերի համար, անում է այս հարցը լուծելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին