Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինը Արարատ քաղաքի միակ այգու մի հատվածի վաճառքի հիմքով դիմել է դատախազություն

29 Ապրիլ, 2021 16:27
Տեսչական մարմինը Արարատ քաղաքի միակ այգու մի հատվածի վաճառքի հիմքով դիմել է դատախազություն

ՔՏՀԱՏՄ-ն Արարատ քաղաքի միակ այգու մի հատվածի վաճառքի հիմքով դիմել է դատախազություն։ Տեղեկացնում է Տեսչական մարմնի լրատվական ծառայությունը։

ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին  ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատ քաղաքային համայնքում։ 

 

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի,  համայնքի ղեկավարի՝ անշարժ գույքերի միավորման մասին որոշմամբ քաղաքացի Հ. Ա-ին երկու կառուցապատման իրավունքով տրամադրված բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության գույքերը միավորվել են  0.1638հա ընդհանուր մակերեսով և ստացել պետական գրանցում։ Հետագայում, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի գրությունն այն մասին, որ հողամասն այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի շարքին չի դասվում, 2015 թ․  Արարատ քաղաքի ավագանու որոշմամբ ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է նույն քաղաքացուն։ Այնուհետև  հողամասը  համայնքի ղեկավարի անշարժ գույքերի միավորման մասին 2017 թ․ որոշմամբ՝ սեփականության իրավունքով քաղաքացի Հ. Ա-ին պատկանող 0.11հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ և ստացել է պետական գրանցում 0.2738հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։

Սակայն վերոնշյալ հողամասը  ըստ ՀՀ կառավարության 28.09.2005թ. «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային  համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N2416-Ն որոշման՝ համայնքին է փոխանցվել որպես զբոսայգի (չմասնավորեցվող հողամաս)։ Հետևաբար,  համայնքը այն օտարելու իրավունք չուներ։

Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

 

Լրահոս

Դիտել ավելին