Կարևոր իրադարձություններ

ԱԺ ընդունած ընտրախախտումների մասին նախագծերից հանվել են մի շարք էական իրավախախտումների համար պատիժներ սահմանող դրույթներ. Իոաննիսյան

29 Ապրիլ, 2021 15:51
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
ԱԺ ընդունած ընտրախախտումների մասին նախագծերից հանվել են մի շարք էական իրավախախտումների համար պատիժներ սահմանող դրույթներ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկվա՝ Ազգային ժողովի ընդունած ընտրախախտումների մասին նախագծերից հանվել են (չեն ընդունվել) մի շարք էական իրավախախտումների համար պատիժներ սահմանող դրույթներ: Այլ կերպ ասած, «Իմ քայլը» խմբակցությունում որոշել են, որ առաջիկա ընտրություններին որևէ կերպ պատժելի չէ՝
1. Նախընտրկանա քարոզարշավի օլիգարխիկ ու օտարերկրյա ֆինանսավորումը, ինչպես նաև օլիգարխի կողմից ենթակաների միջոցով դրա ֆինանսավորումը,
2. Քարոզարշավի վրա «սև» փողերի անսահմանափակ ծախսումը և ԿԸՀ ծախսերի մասին կեղծ հայտարարագրի ներկայացումը,
3. Պաշտոնյաների կողմից գործուղման ու նախընտրական քարոզչության մեկտեղումը,
4. Թեկնածուների ու կուսակցությունների մասին ֆեյքերով վարկաբեկիչ ստի պարբերական տարածումը,
5. Օրենքով արգելված տեղերում պաստառներ փակցնելը:
Այս ամենը ամիսներ շարունակ քննարկված էր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու Վենետիկի հանձնաժողովի հետ: Բայց հանվեց առանց քննարկումների. մի «սենյակում» հավաքվեցին «շատ խելացի» մարդիկ ու որոշեցին, որ Հայաստանին (կամ, ավելի ճիշտ, իրենց) դա պետք չէ»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին