Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

29 Ապրիլ, 2021 13:39
Եղանակը Հայաստանում

Երևան քաղաքում՝ ապրիլի 28-30-ին, մայիսի 02-03-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 01-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 28-30-ին՝ առանձին շրջաններում, մայիսի 02-03-ին շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 01-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Լրահոս

Դիտել ավելին