Կարևոր իրադարձություններ

Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն չկա

29 Ապրիլ, 2021 13:29
Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն չկա

Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն չկա, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։

«Իրենք կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող միջանցքի մասին խոսակցություններ լինել։ Դուք գիտեք, որ վարչապետի գլխավորությամբ հանձնաժողովն զբաղված է, ուսումնասիրություն են անում այդ լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Որևիցե միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքի հետ կապված հարցեր»,- ասաց Մելքոնյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին