Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Կդադարեցվի Գորիսի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի, Չարենցավանի մի հատվածի գազամատակարարումը

29 Ապրիլ, 2021 13:20
Կդադարեցվի Գորիսի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի, Չարենցավանի մի հատվածի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի,Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Դիտել ավելին