Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Սևան-Գետափ ավտոճանապարհին․ ոստիկանության ծառայողը տեղում մահացել է, կա վիրավոր

29 Ապրիլ, 2021 11:04
Ավտովթար Սևան-Գետափ ավտոճանապարհին․ ոստիկանության ծառայողը տեղում մահացել է, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ` 29-ամյա Ռազմիկ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ-ում՝ Սուրբ Նարեկ մատուռի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ՝ 38-ամյա Վախթանգ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ռ. Սարգսյանը  օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին