Կարևոր իրադարձություններ

Գերիների վերադարձի խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան

29 Ապրիլ, 2021 10:50
Գերիների վերադարձի խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների թեմային:

«Ըստ էության, Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում ու կարող ենք արձանագրել, որ այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց ու ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունը շատ կարևոր հայտարարութուն է տարածել, որում շատ կոնկրետ ու հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքից», - ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց հետ, շատ կարևոր է, մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ:

«Մեզ հարկավոր է լինել համախմբված, համբերատար հետևողական, և այս հարցը դրական լուծում կստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին