Կարևոր իրադարձություններ

Պատվաստանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին. Անահիտ Ավանեսյան

29 Ապրիլ, 2021 10:40
Պատվաստանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին. Անահիտ Ավանեսյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում անդրադարձել է  կորոնավիրուսային իրավիճակին: 

«Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայամաններում ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով», - ասաց նա, հավելելով, որ հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում։ 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ այսօրվա տվյալներով կա 656 նոր հայտնաբերված դեպք, ընդհանուր`  13257 հիվանդ, 2000 -ից ավելին գտնվում են հիվանդանոցներում: Երեկ գրանցվել է 16 մահ, մահերի ընդհանուր թիվը 4 հազարի սահմանը հատել  է: 

«Երեկ գրանցվել է 16 մահ, արդեն 4000-ի սահմանը, ցավոք, հատել ենք մահերի դեպքերով», - ասաց նա:

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը. մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու:

Նա հայտնեց, որ արդեն պատվաստվել է ու լավ է զգում իրեն:

Փաշինյանը կոչ արեց սկսել հենց իրենցից՝ պայմանավորվել, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին