Կարևոր իրադարձություններ

Զինվորական համազգեստով 2 անձ մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապել և հափշտակել ոսկյա զարդերը

29 Ապրիլ, 2021 10:21
Զինվորական համազգեստով 2 անձ մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապել և հափշտակել ոսկյա զարդերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 27-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

 Ժամը  23:00-ից  ապրիլի 28-ին՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված  զինվորական համազգեստով 2 անձինք  Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:

 

Դեպքի վայրում տուժածը՝  81-ամյա Գրետա Բ.-ն հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր  վրա եղած ոսկյա զարդերը:

Նա հայտնել է նաև, որ  նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել:  Փաստի առթիվ քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Դիտել ավելին